«Եթե Իրանի ենթակառուցվածքներին հարվածելու վերաբերյալ ԱՄՆ նախագահի սպառնալիքներն իրականացվեն, ապա այն ամենը, ինչ դեռևս անվնաս է մնացել Իրանի զսպվածության շնորհիվ, կոչնչացվի հզոր հարվածներով այնպես, որ դրանից հետք անգամ չի մնա՝ ասես երբեք էլ չի եղել»,- ասված է Իրանի ԶՈՒ մամուլի ծառայության հայտարարության մեջ։               
 

2013 թվականի պետական բյուջեի նախագիծը դարձավ օրենք

2013 թվականի պետական բյուջեի նախագիծը դարձավ օրենք
05.12.2012 | 16:31

71 կողմ, 37 դեմ ձայների հարաբերակցությամբ Ազգային ժողովում ընդունվեց 2013 թ. պետական բյուջեի նախագիծը: Բյուջեի նախագծին դեմ քվեարկեցին ԲՀԿ, «Ժառանգություն», ՀՅԴ, ՀԱԿ խմբակցությունների պատգամավորները, կողմ էին ՀՀԿ-ն և ՕԵԿ-ը: Նրանք էլ քվեարկությունից հետո կառավարության անդամներին փոխանցեցին ավանդական շնորհավորանքները նիստերի դահլիճից դուրս, թեպետ խանդավառություն կամ գոհունակություն առանձնապես չէր զգացվում ոչ պատգամավորների, ոչ վարչապետի գլխավորած կառավարության անդամների խոսքերում:

Դիտվել է՝ 3458

Մեկնաբանություններ